Բարի գալո՜ւստ Թաչ Թայփինգ Սթադի

Դեռ երկու մատներով ես տպագրո՞ւմ։ Ու ստիպված ես նայել ստեղնաշարի վրա ամեն անգամ ստեղնը սեղմելի՞ս։

Հմ, ուրեմն, Թաչ Թայփինգ Սթադին անվճար, հեշտ ու հարմար ուսումնական կայք է, որը ստեղծվել է` օգնելու քեզ սովորել, վարժել ու զարգացնել քո տպագրելու արագությունն ու ճշգրտությունը։ Շոշափելով տպագրելու դեպքում այլեւս ստիպված չես լինի նայել ստեղնաշարի վրա անհրաժեշտ տառը գտնելու համար ու, նաեւ, կսկսես շատ ավելի արագ տպագրել։

Շոշափելով տպագրման մեթոդը հենվում է մկանային հիշողության վրա, ոչ թե տեսողության։ Այս մեթոդը թույլ է տալիս ավելի արագ մուտքագրել տվյալները, հատկապես, եթե տեքստը արտագրվում է որեւէ այլ տեսողական նյութից։

Շոշափելով տպագրման մեթոդն էականորեն բարձրացնում է քո համակարգչային արդյունավետությունը. բացի տվյալների մուտքագրման արագության բարձրացումից այն, նաեւ, հնարավորության դեպքում նվազեցնում է հոգնածությունն ու վնասը աչքերին։

Թաչ Թայփինգ Սթադին առաջարկում է 15 դաս, արագության թեստ եւ խաղեր, որոնց օգնությամբ քայլ առ քայլ կսովորես տպագրելը, կկարողանաս վերահսկել սեփական առաջադիմությունդ ու զվարճանա՜լ։

Ստեղնաշարի շարվածքը`

Screenshot