-
Այո։
-
1. Գրանցվելու դեպքում տեղեկատվություն կունենաս սեփական առաջընթացիդ վերաբերյալ` դրա պատմության հետ մեկտեղ։
2. Փոքրիկ գումար նվիրաբերելով` կկարողանաս անցնել դասընթացներն առանց որեւէ գովազդի։
-
Քո կողմից փոքրիկ նվիրաբերության դիմաց մենք կհեռացնենք գովազդը քո հաշվից։ Բայց քեզնից համբերություն կպահանջվի, քանի որ այդ գործընթացը ձեռքով է արվում։
-
Կարող ես. – 1. մեկնաբանություններ թողնել, թե ինչն է քո դուրը գալիս, ինչը` ոչ,
2. քո գաղափարները առաջարկել, թե ինչպես կարելի է լավացնել սովորելու գործընթացը, ու, իհարկե, ոչ միայն դա,
3. պատմել մեր մասին ընկերներիդ` տարածելով մեր կայքը սոց. ցանցերում, ինչպես նաեւ միանալով մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/TouchTypingStudy։
-
Շոշափելով տպագրմանը լավ տիրապետելու ժամանակը կախված է քեզանից։ Շատ կարեւոր է կանոնավոր կատարել վարժությունները։ Լավ արդյունքի համար մենք խորհուրդ կտանք քեզ ամեն օր առնվազն մեկ դաս անցնել։
Հիշի՛ր, բոլոր տառերի տեղակայվածությունն իմանալը դեռ չի նշանակում, որ պատրաստ ես արագ տպագրել։ Քո մատները պետք է անհրաժեշտ շարժումների կաղապարներ մշակեն, այսպես կոչված «մկանային շարժումների հիշողություն», թե որտեղ է կոնկրետ ստեղնը տեղակայված, որպեսզի կարողանաս տպագրել առանց մտածելու ստեղների մասին կամ նայելու ստեղնաշարին։ Ավտոմատացված շարժումները ձեւավորվում ու զարգանում են միայն կրկնությունների արդյունքում։ Հիշի՛ր, միայն պրակտիկան է դարձնում կատարյալ, ուրիշ ոչինչ։
-
Բ/ր ցուցանիշը չափելու համար ծրագիրը հաշվում է, թե քանի բառ ես հավաքել մեկ րոպեի ընթացքում։ 1 բառը = 5 նիշ` բացատներն ու կետադրական նշանները ներառյալ։
-
Տեխնիկական տեսանկյունից` միայն միացում համացանցին։ Այնուհանդերձ, շոշափելով տպագրելու հմտությունը զարգացնելու համար քեզ նաեւ կամք ու մոտիվացիա պետք կգան։
-
Համոզվիր, որ Caps Lock-ն անջատված է, երբ սկսում ես տպագրել. ծրագիրն այդ դեպքում է, որ խնդրում է սեղմել Shift-ը տառի հետ միաժամանակ։
-
Թայփինգ Սթադին բոլոր նրանց համար է, ով ուզում է զարգացնել իր` շոշափելով տպագրելու հմտությունը։ Շոշափելով տպագրումը հմտություն է, որ թույլ է տալիս տպագրել առանց նայելու ստեղնաշարին անհրաժեշտ տառը գտնելու համար։
-
Այո, Թայփինգ Սթադին հարմար է նաեւ դիսլեքսիայով մարդկանց համար։ Դիսլեքսիայով մարդը, ով տիրապետում է շոշափելով տպագրմանը, որոշակի առավելություն ունի դրան չտիրապետողի նկատմամբ։ Քանի որ դիսլեքսիայով մարդիկ երբեմն խնդիրներ ունեն ձեռագիր տեքստերի հետ, մեքենագրված տեքստը շահեկան է թե՛ արագության, թե՛ընթեռնելիության տեսանկյունից։ Եվ, իհարկե, շատ հարմար է ունենալ տեքստը համակարգչի մեջ, որովհետեւ հետո այն կարելի է բառաստուգման ենթարկել։