Փորձիր չնայել ստեղնաշարին։ Սկզբից դա բարդ կլինի, բայց ինչքան առաջ գնաս վարժություններով, այնքան ավելի հեշտ կդառնա այն քո համար, իսկ մատներդ կսկսեն շարժվել առանց քո գիտակցական որոշումների, թե որ մատը որ ստեղնի հետ է կապված։
Տպագրել սովորելու ընթացքում նայիր ստեղնաշարի կողքի ձեռքերին, որ տեսնես, թե որ մատով է պետք սեղմել ստեղնը։ Մի՛ վախեցիր սխալներ գործելուց. եթե սխալ թույլ տաս, ծրագիրը ցույց կտա ճիշտ ստեղնը, որ պետք է սեղմես։ Եթե ստեղնը ճիշտ է, այն կանաչով կնշվի, եթե սխալ` կարմիրով։
Աշխատիր անմիջապես օգտագործել նոր ձեռք բերած գիտելիքներդ ամենօրյա համակարգչային գործունեության ընթացքում. տպագրել սովորելու համար դրանից լավ ճանապարհ չկա։
Կարող ես գրաֆիկ կազմել քո համար. մինչեւ չկարգավորես սովորելու գրաֆիկդ, միշտ հեշտ կլինի պատճառ գտնել վարժությունները չանելու համար։
Ուշադիր եղիր սխալներիդ քանակի նկատմամբ եւ հետագա վարժությունների ժամանակ կենտրոնացիր դրանք քչացնելու, ոչ թե տպագրելու արագությունդ ավելացնելու ուղղությամբ։ Որպես վերջնարդյունք արդյունավետության բարձրացում կունենաս։
Կարող ես նաեւ կամաց արտասանել այն տառը, որի ստեղնը սեղմում ես։ Մի՛ մտահոգվիր սխալներիդ համար, շոշափելով տպագրումը հմտություն է, որ զարգանում է վարժանքների արդյունքում։
Եղի՛ր համբերատար։ Հենց յուրացնես մատ-ստեղն ճիշտ կաղապարը, արագությունն ու ճշգրտությունը ինքնուրույն կգան։
Շարժիր միայն այն մատը, որն անհրաժեշտ է ստեղնը սեղմելու համար։ Թույլ մի՛ տուր մյուս մատներին շեղվել հիմնական շարքից։
Քո մատները պետք է լինեն հիմնական շարքի վրա, իսկ ձեռքերը` ստեղնաշարին զուգահեռ։ Թույլ մի՛ տուր դաստակներիդ ծուլանալ ու հենվել սեղանին կամ ստեղնաշարին։
Կրկնի՛ր ամեն վարժությունն այնքան ժամանակ, մինչեւ չբավարարվես տպագրելուդ հմտությամբ։
Ուժեղ մի՛ հարվածիր ստեղներին։ Փորձիր հնարավորինս քիչ ուժով սեղմել դրանք։ Հանգստացիր բառերի միջեւ` թուլացնելով բոլոր մատներդ ստեղնաշարի մակերեսի վրա։
Առանց ստեղներն ակտիվացնելու ձեռքերը հանգստացնելու համար դի՛ր միանգամից բոլոր մատներդ ստեղնաշարի պատահական որևէ մասում։
Սեղմիր յուրաքանչյուր ստեղնը թեթեւ, բայց հստակ` զգուշանալով, որ պատահաբար չսեղմես հարեւան ստեղները։
Ավտոմատ կրկնումը ակտիվացնելու համար սեղմիր ու պահիր մատով նախընտրած ստեղնը։ Պոկիր մատդ ստեղնից ավտոմատ կրկնումը դադարեցնելու համար։
Տպագրման խաղերը զվարճալի միջոց են քո տպագրելու արագությունն ու ճշգրտությունը լավացնելու համար։ Զվարճացի՜ր սովորելու ընթացքում։
Մատների կոորդինացիայի ու սթրեսի նվազեցման վարժությունները կօգնեն թուլացնել լարվածությունը ու կստիպեն քեզ ժպտալ։ Բարձր տրամադրությունն ու հաճելի միջավայրը կօգնեն դարձնել սովորելու գործընթացն ավելի ուրախ։
Հետեւի՛ր, որ յուրաքանչյուր դասին նվազագույնը 30 րոպե տրամադրես։
Համոզվի՛ր, որ մատներդ հնարավորինս մոտ ես պահում հիմնական շարքին եւ քչացրու ձեռքերիդ շարժումները սովորելու ընթացքում։
Տպագրել սովորելը ենթադրում է բազմաթիվ սխալներ գործել։ Էնպես որ մի՛ վհատվիր, եթե սխալ ստեղն ես սեղմում։
Փորձիր տպագրել կայուն արագությամբ։
Դաստակներդ բարձր պահելով` մատներդ ավելի արագ ու սահուն կշարժվեն ու ավելի ճշգրիտ կսեղմեն ստեղները։
Փոքրատառ-մեծատառ փոխելու համար մի՛շտ օգտագործիր հակառակ ձեռքը։ Նշում. որոշ դյուրակիր համակարգիչների ստեղնաշարերին տառերը կարող են ավելի մոտ տեղակայված լինել։
Ստուգի՛ր քո հեռավորությունը ստեղնաշարից։ Կարգավորի՛ր աթոռդ հիմնական խնդրից` ստեղնաշարին շատ մոտ նստելուց խուսափելու համար։ Կարգավորի՛ր ցուցասարքիդ անկյունը փայլը նվազեցնելու համար։
Որքան շատ կատարես վարժությունները, այնքան լավ կսկսես տպագրել ու կավելացնես արագությունդ։
Մինչեւ չսովորես, թե որտեղ է տառի կամ համարի ստեղնը, չես կարողանա տպագրել առանց ստեղնաշարին նայելու։
Եթե կա հնարավորություն, աշխատիր կատարել վարժությունները սովորական ստեղնաշարի վրա, այլ ոչ դյուրակիր համակարգչի։
Ստեղնաշարդ պետք է հարմար լինի քեզ, ինչպես նաեւ համոզվիր, որ դրա բարձրությունը ճիշտ է մատներիդ համար։
Նախքան կսկսես տպագրելու արագության թեստը, համոզվիր, որ ուղիղ ես նստած, ոտքերդ ուղիղ, հարթ դրված են գետնին։ Արմունկներդ պահիր մարմնիդ մոտ, դաստակներդ` ուղիղ ու նախաբազկերիդ մակարդակին ու հիշիր պարբերաբար դադարներ տալու մասին։
Հանգստանալու վարժություններ. պարզիր ձեռքերիդ բոլոր մատները իրարից հնարավորինս հեռու։ Պահիր այդպես լարված 5 վայրկյան, ապա թույլ թող։ Կրկնիր երեք անգամ։
Պարբերաբար չափի՛ր տպագրելուդ արագությունը. մեր գործիքի օգնությամբ կարող ես ստուգել սովորելու ընթացքում արագությանդ ու ճշգրտությանդ առաջադիմությունը։ Րոպեի ընթացքում հավաքված բառերի քանակը ցույց է տալիս քո տպագրելու մակարդակը։
Տպագրելու թեստերը չափում են երկու բան` արագությունն ու սխալները։ Այնպես որ, երբ անցնում ես մեր արագության թեստերը, մի՛ կենտրոնացիր միայն արագության վրա։
Եթե ստեղնաշարդ շատ բարձր է (կամ աթոռն է ցածր), սխալներ հիմնականում կկատարես ստեղնաշարի վերին շարքերում։ Եթե ստեղնաշարդ ցածր է (կամ աթոռը` բարձր), սխալներդ կլինեն ստեղնաշարի ստորին շարքերում։
Հանգստանալու վարժություններ. պարզիր մի ձեռքդ` դաստակը ծալած վերեւ` ափով դիմացինին։ Մյուս ձեռքով ետ ու ներքեւ ձգիր յուրաքանչյուր մատն առանձին-առանձին։ Պահիր այդպես լարված 5 վայրկյան, ապա թույլ թող։ Կրկնիր երեքական անգամ ամեն ձեռքի համար։
50 բ/վ արագությանը հասնելու համար կարող է մոտ մեկ շաբաթ պահանջվել, եթե կատարես վարժություններն ամեն օր 30-60 րոպե։ Այնպես որ բեռնվի՛ր համբերությամբ։
Ձգի՛ր դաստակներդ ու մատներդ նախքան կսկսես տպագրելու թեստը։
Եթե ուզում ես հեշտացնել տպագրելու գործընթացը, պետք է դրան զուգահեռ ձեռքերի ճկունությունը բացող վարժություններ կատարես։ Կամ կարող ես կիթառ նվագել, կամ որեւէ այլ ձեռքի երաժշտական գործիք։
Հանգստացնալու վարժություններ. պարզիր ձեռքերդ քո առաջ` երկուսի մատներն իրար հետ։ Փորձիր դաստակները պտտացնելով շրջան նկարել։ Հինգ շրջան մի ուղղությամբ, հինգ` հակառակ։
Չաթվի՛ր ընկերներիդ ու ընտանիքիդ հետ։
Յուրաքանչյուր դասն ավարտելուց հետո փորձիր արագության թեստը։
Տպագրել սովորելու ընթացքում կարեւոր է պահպանել վարժությունների կայուն գրաֆիկը, հակառակ դեպքում մատներդ կսկսեն կորցնել իրենց մկանային հիշողությունը։
Հանգստանալու վարժություններ. պարզիր ձեռքերդ քո առաջ` ափերը վար։ Ծալիր մի դաստակդ դեպի վերեւ այնպես, ասես մեկին “ստոպ” ես ասում։ Մյուս ձեռքով ետ ձգիր բարձրացրած դաստակդ։ Պահիր այդպես լարված 5 վայրկյան, ապա թույլ թող։ Կրկնիր երեքական անգամ ամեն ձեռքի համար։
Եթե սովորում ես արագ տպագրել ստեղնաշարին նայելով, արդեն իրական կյանքի տպագրելու իրավիճակներում խնդիրներ կունենաս ուղղագրության ու թելադրանքի հետ. այդ ժամանակ էկրանին չեն մատնանշվելու կատարած սխալներդ։
Ծածկի՛ր ձեռքերդ սրբիչով տպագրելու ընթացքում։
Սկսիր դանդաղ ու սովորիր ամբողջ ստեղնաշարը, մինչ կսովորես արագ տպագրել։
Եթե տպագրելը քեզ ցավ է պատճառում, անմիջապես դադարեցրու ու ընդմիջում տուր։
Եթե դու սովորում ես աշխատանքային ժամերին, փորձիր համաձայնեցնել գործատուիդ հետ, որ օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացնես սովորելուն։ Գործատուդ ուղիղ շահ կունենա քո նոր հմտությունից։
Ցանկալի չէ մնալ նույն դիրքով երկար ժամանակ։ Բաժանի՛ր օրդ` հնարավորության դեպքում տարբեր առաջադրանքներ վերցնելով։
Կարող ես զարթուցիչ օգտագործել, որ հիշես դադար վերցնել ստեղնաշարից։
Հանգստանալու վարժություններ. պարզիր ձեռքերդ քո առաջ` ափերը վար։ Ծալիր մի դաստակդ դեպի ներքեւ, իսկ մյուսով ձգիր այն հնարավորինս ետ։ Պահիր այդպես լարված 5 վայրկյան, ապա թույլ թող։ Կրկնիր երեքական անգամ ամեն ձեռքի համար։
Քանի որ համակարգիչները լայն տարածում են գտել մեր աշխատանքային ու առօրեական կյանքում, շարունակական լարվածության վնասվածքը (RSI) կապվել է ստեղնաշարի օգտագործման հետ։
Չարաշահման վնասվածքներ ստանալու հավանականությունը նվազեցնելու համար պետք է պահպանես ճիշտ դիրքը, տեխնիկան, աշխատատեղի կազմակերպվածությունը ու պարբերաբար դադարներ տաս։
Քո դաստակները, արմունկներն ու ստեղնաշարը պետք է նույն հորիզոնական հարթության վրա լինեն եւ 90 աստիճան անկյան տակ քո բազուկների հետ։ Էկրանի վերին հատվածն էլ պետք է համընկնի աչքերիդ մակարդակի հետ։
Մի՛ նայիր ստեղնաշարին, երբ տպագրում ես։ Պարզապես անցիր մատներով վրայով, քանի կգնտես հիմնական շարքի ելուսնտերը։ Ուժեղ մի՛ հարվածիր ստեղներին, փորձիր հնարավորինս քիչ ուժով սեղմել դրանք։
Հաջողությունն ու հետագա բարելավումը կախված են քո վճռականությունից` սովորելուց հետո շարունակել շոշափելով տպագրել։ Նրանց համար, ովքեր կարող է երկմտեն, ուզում ենք ասել, որ դուք ավելի քան կվերականգնեք սովորելու վրա ծախսած ժամանակը բարձրացված արդյունավետության շնորհիվ։
Լավ կլինի, որ նաեւ սովորես օգտագործել հիմնական ստեղները Ctrl ու Alt ստեղների հետ. սրանք շատ հարմար են կարճատների համար։
Սովորական իրավիճակներում այս տեխնիկան կիրառելու միջոցով ավելի կամրապնդես քո հմտությունը ու կուժեղացնես վստահությունդ։
Ամենօրյա վարժանքներիդ հետ համատեղ անցիր նաեւ արագության թեստը, որ լավացնես տպագրելուդ արագությունը։
Հպումով մուտքագրումը՝ ձեր ժամանակի լավագույն ներդրումը
Հպումով մուտքագրումը (touch typing) կարող է լինել ձեր ժամանակի լավագույն ներդրումը, և սա հիմնված է մի քանի կարևոր պատճառների վրա, որոնք կարող են էականորեն բարելավել ձեր աշխատանքային գործընթացը և անձնական արդյունավետությունը:
Առաջին հերթին, հպումով մուտքագրումը զգալիորեն բարձրացնում է տեքստի մուտքագրման արագությունը: Հպումով մուտքագրումը ենթադրում է, որ դուք ծանոթ եք ստեղնաշարի բոլոր դիրքերին և կարող եք առանց նայելու մուտքագրել: Այս տեխնիկան թույլ է տալիս գրելու ավելի մեծ ծավալներ արագ, ինչը խնայում է մեծ քանակությամբ ժամանակ: Չնայած սկզբում կարող է թվալ, որ հպումով մուտքագրումը տևում է ժամանակ, երկարաժամկետ տեսանկյունից այն կվճարի ձեզ արագության և արդյունավետության տեսանկյունից:
Երկրորդ, հպումով մուտքագրումը նվազեցնում է տեքստում սխալների թիվը: Երբ դուք նայում եք ստեղնաշարին, հաճախ կարող են տեղի ունենալ սխալներ, ինչը պահանջում է լրացուցիչ ժամանակ և ջանքեր՝ դրանց ուղղելու համար: Հպումով մուտքագրելու հմտության օգտագործումը կօգնի բարձրացնել ճշգրտությունը, ինչը նվազեցնում է սխալների ու շտկումների պահանջը և բարելավում ձեր աշխատանքային որակը:
Երրորդ, հպումով մուտքագրումը կարող է նվազեցնել ֆիզիկական անհարմարությունները: Երբ դուք երկար ժամանակ օգտագործում եք ստեղնաշարը՝ առանց նայելու, ձեր ձեռքերը ավելի բնական դիրքում են մնալու, ինչը նվազեցնում է մկանային լարվածությունը և RSI (կրկնվող լարվածության վնասվածքներ) ռիսկը: Այսպիսով, դուք կարող եք երկարաժամկետ արդյունքների հասնել՝ առանց ֆիզիկական անհարմարությունների:
Չորրորդ, հպումով մուտքագրումը կարող է բարելավել ձեր ընդհանուր կազմակերպվածությունը: Քանի որ դուք ավելի արագ և ճշգրիտ մուտքագրում եք, դուք կկարողանաք ավելի արագ կատարել առաջադրանքներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել այլ կարևոր գործերին: Սա չի միայն բարձրացնում ձեր աշխատանքային արտադրողականությունը, այլև օգնում է ավելի լավ կառավարման հմտություններ զարգացնել:
Վերջապես, հպումով մուտքագրումը ժամանակի ներդրում է, որը կվճարի ձեր ջանքերը՝ բարելավելով աշխատանքային արագությունը, ճշգրտությունը և ֆիզիկական հարմարավետությունը: Նվազեցնելով սխալների թիվը և ավելացնելով արդյունավետությունը, դուք կկարողանաք ավելի շատ ժամանակ հատկացնել այն բաներին, որոնք կարևոր են ձեր կյանքում: